Կրթական պարտեզի խնամք

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ` 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Շատ կարևոր է երեխաներին դեռ փոքր տարիքից սովորեցնել, որ պետք է խնամել ու պահպանել մեզ շրջապատող միջավայրը: Երեխան պետք է հասկանա, որ բնությունը խնամվելու կարիք ունի, որ քիչ է միայն չախտոտել այն, պետք է նաև հոգ տանել:
 Այսօր ամենահինգերը սիրով հանձն են առել մեր սիրելի դպրոցի պարտեզը խնամելու և մշակելու դժվարին, բայց և հաճելի գործը: Նախ երեխաները ծանոթացան աշխատանքային գործիքներին, սովորեցին դրանք գործածելու ձևը և արագ գործի անցան: Այնքան մեծ էր նրանց ուրախությունը. չէ որ իրենց փոքրիկ ու փխրուն մատիկներով պետք է կատարեին պարտիզպանի տիտանական աշխատանքը: Եվ Ասեմ, որ նրանց մոդ լավ էր ստացվում ամեն ինչը:

 

Փոքրիկ այգեպանները աշխատանքի ժամանակ երգում էին իրենց ամենասիրելի երգը` Արև, արև, ե’կ, ե’կ…

Advertisements