Խնկոյանական օրեր

Հինգ տարեկանների զարգացման խաղ-ուսուցմամբ ծրագիր
Մասնակիցներ- հինգ տարեկաններ, ծնողներ
Նպատակը՝ գրական ստեղծագործության բերանացի խաղ- ուսուցում
Խնդիրնր՝ բանավոր խոսքի, տրամաբանության, երևակայության, հաշվելու, համեմատելու, չափումնր անելու, արագ կողմնորոշվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացում

Ուսումնական գրականության ցանկ

Մեղուն՝  աղբյուրը
Լուսին՝ աղբյուրը
Ագռավն ու աղվեսը՝ աղբյուրը

Մեղուն՝  աղբյուրը
Մայրենի + մաթեմատիկա + տեխնոլոգիա + երաժշտություն
Խաղ-բեմադրումով սկսում ենք բերանացի ասել, սովորել Խնկոյանի « Մեղու» բանաստեղծությունը:
Կատարում ենք դերաբաշխում, ձեռքերի վրա նկարում ենք կերպարնրը և մատների թատրոն ստեղծելով բեմադրում ենք ՝ ամեն անգամ բերանացի ասել խաղալով ստեղծագործությունը:
Առաջադրանք 1
Դառնում ենք մեղուներ և  տզզալով ամեն անգամ արթնացնում են մի մեղու և տզզալով բերանացի ասում են ստեղծագործությունը, այդպես մի քանի մեղու արթնացնելուց հետո արագ փախչում են ու նորից քնում:
Առաջադրանք 2
Դառնում ենք ստեղծագործության կերպարնրը՝ մեղու, ծաղիկ, սար, դաշտ և բակային խաղի միջոցով չափում նք միմյանց միջև հեռավորությունը՝ մեղուն քանի քայլից կհասնի սարերին, դաշտին, ծաղիկներին , իր տուն:
Առաջադրանք 3
Զրույց-քննարկումով խոսել՝
Ո՞ւր թռչեիր, ի՞նչ կանեիր, թե մի օր մեղու դառնայիր:

Լուսին՝ աղբյուրը
«Տիեզերք»  նախագծի  շրջանակներում ուսումնասիրում ենք երկնային մարմինները, դիտում ենք ֆիլմ աստագիտության մասին:
Առաջադրանք 1
Ալյուրով, շաքարավազով, կանթնաշոռով պատրաստում ենք լուսին բլիթներ:
Առաջադրանք 2
Նկարել paint ծրագրով լուսնի փուլերը:

Ագռավն ու աղվեսը՝ աղբյուրը

Կարդում -քննարկում ենք ստեղծագործությունը:
Առաջադրանք 1
Խոսել ագռավի անունից, մեղադրել, արդարացնել աղվեսին:
Առաջադրանք 2
Աղվեսի անունից խորհուրդ տալ ագռավին:
Առաջադրանք 3
Դառնալ աղվես և ագռավ , խաղալ հերոսների դերախաղը՝ փորձելով տարբեր հնարամտությամբ համոզել ագռավին բերանից գցել պանիրը:Ագռվաի դերակատարն էլ պետք է համառորեն չհանձնվի:

Advertisements