Ջանի Ռոդարի | Երիտասարդ խեցգետինը

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.
— Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը քայլում են ետետԵս այդպես չեմ ուզում: Ես ուզում եմ քայլել միայն առաջինչպես գորտերըու թող պոչս կորցնեմեթե դաինձ չհաջողվի:

Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ, ու առաջինօրերին շատ հոգնեց. ամենուր բախվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ուկոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-քիչ, փորձերը սկսեցին հաջողվել, եթե իրոք ուզում ես, ապա ամեն բան էլ կարելի է սովորել:

Երբ արդեն շատ վստահ էր իր ուժերի վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.

— Հապա նայե՛ք:

Ու հրաշալի քայլերով առաջ գնաց:

— Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,- Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ պես, որքեզ շատ են սիրում:

Բայց նրա եղբայրները միայն փռթկացնում էին: Հայրը խստորեն նրան նայեց, հետո ասաց.

— Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Իսկ եթեուզում ես համառել, գետը մեծ է. գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:

Քաջարի խեցգետինը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր վրա, որպեսզիկասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհընկավ դեպի մեծ աշխարհ:

Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կանայք, հավաքվելէին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:

-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,- նայե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ,եթե կարող եք:

— Էլ հարգանք չի՛ մնացել,- ասաց մեկ ուրիշը:

— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:

Բայց խեցգետինը շարունակեց քայլել իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչումէ մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր միքարի մոտ.

-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:

Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.

— Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտիսովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտլեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛րանելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:

Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.

— Չէ՛, ե՛ս եմ իրավացի:

Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռուկգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք,քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը:Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.

— Բարի՛ ճանապարհ:

Advertisements