Ուսումնական տարին հայտարարում ենք բացված

Օգոստոսի 30… Մարզատոն… Ամենահինգ տարեկանների անհամբեր աչքեր, զարմացած հայացք: Նոր է, ամեն ինչը նոր է: Սրտի թրթիռով էի սպասում կրթահամալիրի փոքրիկ սաների հետ հանդիպմանը: Խելահեղ օր էր… Ամեն ինչ հասցրինք անել… Առավոտյան ծանոթացա նրանց հետ ու առաջին բանը, որ միասին արեցինք,  ընդհանուր պարապմունքն էր: Այնուհետև փոքրիկ գնացք կազմեցինք ու գնացինք մեր մեծ ու լուսավոր սենյակը, որտեղ երգեցինք ու պարեցինք:
Օրվա ամենհետաքրքիր վայրերից էր Ագարակը. քայլարշավ կատարեցինք դեպի Ագարակ, այցելեցինք ձիերին, հիացանք թռչուններով: Երեխաները շատ ոգևորված էին, քանի որ բացահայտել էին կենդանական աշխարհի մի փոքրիկ մասը:
11:30… Ժամանակն այնպես թռչեց, որ չնկատեցինք: Եկավ լողի ժամը: Անհրաժեշտ էր հաճելի ջրի մեջ թոթափել օրվա հոգնությունը… Ջրից դուրս եկանք նոր ու դրական լիցքերով: Հրաժեշտ տվեցինք միմյանց` անպայման կրկին տեսնելու ցանկությամբ:

Advertisements