Ուսումնական ագարակ

img_5280

Այս նախագիծը ամենակարևորներից է: Այն տևական բնույթ ունի:
Այս նախագիծն ամբողջությամբ իրականացնելու համար պետք է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Որպեսզի ագարակ գնալը չդառնա զբոսանք, այլ ունենա ուսումնական շերտեր, շատ կարևոր է ճիշտ սկսել նախապատրաստական փուլը: Երեխաները ագարակ պետք է գնան որոշակի գիտելիքներով:

Ագարակում տարբեր գործունեություններ կարելի է իրականացնել:

  1. Ձիերի խնամք և կերակրում, ձիավարություն
  2. Շների խնամք և կերակրում
  3. Թռչունների խնամք և կերակրում
  4. Ծառատունկ
  5. Լավաշթխիկ (օգտագործում ենք ագարակի թոնիրը)
  6. Թան-խում (օգտագործում ենք ագարակի խնոցին)

    Նախքան ձիերին խնամելը`  երեխաներին պետք է տալ որոշակի տեղեկություններ ձիերի մասին, խոսել նրանց առանձնահատկությունների մասին, նախասիրությունների մասին, ինչու չէ նաև հնարավոր վտանգների մասին:
    Նույնը պետք է անել թռչունների և շների դեպքում:

Նախագծի ընթացքը և վերջնարդյունքը կլուսաբանենք բլոգում:

Advertisements