Լողի ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Վայրերը` Արևմտյան դպրոցի փակ լողավազան
Օրը` Նոյեմբերի 21, ժամը՝ 10:00-10.40

Մասնակիցները`

10:00-10:40 — Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններն այսօր լողի ստուգատեսի էին: Հանդերձարաններում տիրում էր ուրախ տրամադրություն… իսկ ամեն ինչ այնքան հարմար էր: Հանում էինք հագուստներն ու դնում յուրաքանչյուրն իր նոր զամբյուղի մեջ: Լսվեց ընկեր Տաթևի սուլիչի ձայնը: 5 տարեկաններն արդեն բոլորել էին լողավազանը: Մինչև ջուրը մտնելը նախավարժանք արեցինք` ձգեցինք ոտնաթաթերը, տաքացրինք մկանները: Սիրելի անհամբերները արագ մտան ջուրը, իսկ այն այնքան տաք էր ու հաճելի:
Օր օրի 5 տարեկանները էլ ավելի լավ են լողում, էլ ավելի շատ են վստահում իրենց մարմինները ջրին: