Լավաշթխիկ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 24.11.2017, ժամը՝ 10.30-12.00

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի 5 տարեկաններ

Նկարագրությունը՝

Նախ խոսեցինք խմորի բոլոր բաղադրիչների մասին՝ ալյուրի, ջրի, աղի ձևի, համի, հոտի, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստեցինք խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործել:Խմորը հունցելուց հետո թողեցինք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանեցինք գնդերի և անցանք գործի:

Գրետա տատիկի օգնությամբ թխեցինք մեր կարմրաթուշ լավաշները: Այնուհետև դրանք հյուրասիրեցինք մեր Արևմտյան դպրոցի սիրելի անդամներին: